Բարսելոնան մտադիր է պայմանագիր կքնել Չելսիի 2 փորձառու պաշտպանների հետ

Իսպանական «Բարսելոնան» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պայմանագիր կնքել Լոնդոնի «Չելսիի» 2 փորձառու պաշտպանի՝ Մարկոս ​​Ալոնսոյի և Սեզար Ասպիլիկուետայի հետ՝ հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

31-ամյա Ալոնսոյի տրանսֆերը կարող է կայանալ, եթե ակումբները ընդհանուր հայտարարի գան՝ որոշելով տեղափոխության գումարի չափը։ Ռոմանոն հայտնում է, որ Ալոնսոն ցանկանում է հեռանալ «Չելսիից»: Ինսայդերի տեղեկություններով՝ 32-ամյա Ասպիլիկուետան արդեն 2 տարվա պայմանագրի առաջարկ է ստացել «Բարսելոնայից» և այժմ անհամբեր սպասում է «Չելսիի» ղեկավարների հետ հանդիպմանը՝ իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար: 2 խաղացողի՝ լոնդոնյան ակումբի հետ գործող համաձայնագրի ժամկետը կավարտվի 2023 թվականի ամռանը:

Ամենաթարմ