Միլանի «Ինտերը» որոշել է երկարաձգել պայմանագիրը թիմի ֆուտբոլիստներից երկուսի՝ դարպասապահ Սամիր Հանդանովիչի ու պաշտպան Դանիլո Դ՛Ամբրոզիոյի հետ։
Sky Italia-ի հաղորդմամբ ֆուտբոլիստներն ու ակումբը արդեն համաձայնության են եկել պայմանագրի։ երկարաձգման հարցով։
Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն գոհ է խաղացողներից ու ցանկանում է, որպեսզի նրանք շարունակեն իրենց մրցելույթները ակումբում։