fbpx
Առողջապահություն

Ծառուկյանը կորոնավիրուսի կրկնակի թեստ է հանձնել

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա տոնոյանը Facebook-ի իր էջում գրել է․

«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակի վերաբերյալ հետևողականորեն ապատեղեկատվություն տարածողներին և ցանկալին իրականության տեղ հրամցնելու հուսահատ փորձեր անողներին ուզում եմ տեղեկացնել, որ նախօրեին ԲՀԿ նախագահը կորոնավիրուսի կրկնակի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է:

Գագիկ Ծառուկյանը գտնվում է ուժեղ և հզոր մարզավիճակում:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն անձանց, որոնք այս օրերին իրենց մտահոգությունն են հայտնել Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակի վերաբերյալ և իրենց զորակցությունն են հայտնել նրան:

Շուտափույթ ապաքինում կորոնավիրուսով վարակված մեր բոլոր հայրենակիցներին»։

https://www.facebook.com/iveta.tonoyan/posts/3273606976011797?__cft__[0]=AZULbY3MGMbY3pOoUCFtmwfX1doAW1zRsRVqLA_aElxqkLpdsF2yzS6KxPlgxfkFxCVkNtYGEQ6c4PuEAI_9VRc2dhlO4RkP9GVa2YpJ6c86bhE_r0l_wwg9FWaAXEdVryc&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ