Պայմանագրային զինծառայողներին վրաերթի ենթարկած քաղաքացին ձերբակալվել է

Ամենադիտվածներ

Սախարովի պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիային մոտ 50 հազար մարդ է մասնակցել

Արամուս-Մայակովսկի ավտոճանապարհին պայմանագրային զինծառայողներին վրաերթի ենթարկած քաղաքացին ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

2021 թ. ապրիլի 15-ին` ժամը 02:00-ի սահմաններում, «Մերսեդես E 200» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Արամուս-Մայակովսկի ավտոճանապարհով ընթանալով դեպի Աբովյան քաղաք, վրաերթի է ենթարկել ավտոճանապարհի աջ հատվածով քայլող ՀՀ ՊՆ զորամասի 6 զինծառայողի, որի հետևանքով նրանցից երկուսը մահացել են, իսկ մյուսները, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն: Դեպքից անմիջապես հետո «Մերսեդես E 200» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 3-րդ մասով և 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը):

Կատարված անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է վերոնշյալ ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, որը Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ է՝ ծնված 1987թ.: Վերջինս ձերբակալվել է՝ նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերը նշված ավտոմեքենայի վնասված դետալներ, հարցաքննվել են ականատես վկաներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();