Իրավական

Փայտանյութով բարձված բեռնատարը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հուլիսի 27-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները Էջմիածնի Տերյան փողոցից բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 3 խմ փայտանյութով բարձված «Զիլ» բեռնատար։

Մեքենան վարած 35-ամյա տղամարդը, որը Էջմիածնի բնակիչ է, բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստված նյութերը, տարածքային ենթակայության կարգով, փոխանցվել են Իջևանի բաժին։

Հանգամանքները պարզվում են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ