fbpx
Արցախ

Պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Արցախի բոլոր շրջաններում

Հուլիսի 6-ին Արցախի ԱԻ պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ այսօր սակրավորները պայթեցման աշխատանքներ կիրականացնեն բոլոր շրջաններում:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․

«Արցախի տարածքից հայտնաբերված և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքում:

Միաժամանակ ծառայության սակրավորները, «The Halo trust» կազմակերպությունը և «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը հանրապետության բոլոր ուղղություններում շարունակում են իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ