Արցախ
15:09 05/07/2021

Ստեփանակերտի քաղաքապետարանը հորդորում է չզբաղվել փողոցային առևտրով

Ստեփանակերտի քաղաքապետարանը, ի գիտություն բացօթյա առևտրով զբաղվողների, տեղեկացնում է․

«Հատկապես վերջին շրջանում մեր քաղաքացիների կողմից ստացել ենք բազմաթիվ բողոքներ՝ մայթերին և առևտրի համար չնախատեսված այլ վայրերում միրգ-բանջարեղենի և այլ գյուղմթերքի վաճառքի վերաբերյալ: Այդ բողոքների հիմքում երեք փաստարկներ են.

  • հետիոտնի ազատ տեղաշարժի և երթևեկության անվտանգության ապահովման արգելքներ,
  • սանիտարական լուրջ խնդիրների առկայությամբ սննդի իրացում ու հակահիգիենիկ միջավայրի ստեղծում,
  • մայրաքաղաքի տեսքի խաթարում:

Ստեփանակերտի քաղաքապետարանը ևս մեկ անգամ հորդորում է նման պայմաններում առևտուր իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց գործել միմիայն սահմանված վայրերում՝ պահանջվող նորմերին համապատասխան: Նաև զգուշացնում է՝ առաջիկայում ստուգայցեր են կազմակերպվելու:

Հավաստիացնում ենք՝ մեր նպատակը բացառապես բնակչության շահերի պաշտպանությունն է՝ նրանց առողջական և ֆիզիկական անվտանգության ապահովումը»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ