fbpx
Աշխարհ

ՌԴ Բելգորոդի մարզում պայթյուններ են եղել, աշխատել են ՀՕՊ համակարգերը

Ռուս-ուկրաինական սահմանին գտնվող ռուսական Բելգորոդի մարզում գիշերը կրկին պայթյուններ են լսվել։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Բելգորոդի նահանգապետը՝ նշելով, որ աշխատել են հակաօդային պաշտպանության համակարգերը։

Ըստ գործակալության լրագրողի՝ Բելգորոդի հարավում պայթյուն է լսվել գիշերը 1։50-ին, իսկ տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ ևս երկու պայթյուն որոտացել է կեսգիշերին մոտ։

Հիշեցնենք՝ ապրիլի 27 հաղորդվել էր, որ պայթյուններ են տեղի ունեցել մարզի զինամթերքի պահեստում, իսկ ապրիլի 1-ին ռուսական կողմը հաղորդել էր, որ ուկրաինական ավիացիան հարվածել է Բելգորոդում գտնվող նավթաբազային։

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ապրիլի 27-ի երեկոյան Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ հակամարտության ինտենսիվությունը անպայման կանդրադառնա Ռուսաստանի սահմանամերձ շրջանների վրա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ