750 միլիոն դրամ՝ Մետրոյի նոր կայարանի կառուցման համար

Ամենադիտվածներ

Երևանի Մետրոպոլիտենում Կոմիտաս է հնչում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծի վերաբերյալ։

Կառավարությունը կայարանի նախագծման համար հատկացրել 750 միլիոն դրամ։

Վարչապետ Փաշինյանը նշեց, որ Կառավարությունը պետք է ֆինանսավորեր կայարանի նախագծում է, բայց քրեական գործերից մեկի շրջանակում Երևանին հասցված 850 միլիոն դրամի վնասի փոխհատուցում է տեղի ունեցել ու քննարկումների արդյունքում որոշվել այդ այդ գումարն ուղղել նախագծման նպատակին։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ ասաց, որ նախագիծը 3 փուլով է իրականացվելու ու այդ գումարով հնարավոր կլինի միայն 2 փուլն իրականացնել։

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ