fbpx
Աշխարհ

Պայթյուն Աֆղանստանում․ կան տասնյակ զոհեր ու բազմաթիվ տուժածներ

Աֆղանստանում կրկին ահաբեկչական ակտ է գրանցվել․ այս անգամ պայթեցվել է մեքենա երկրի Լոգար նահանգում։

Ուժեղ պայթյունի հետևանքով զոհվել է 30 մարդ, այդ թվում՝ ուսանողներ, կան տասնյակ տուժածներ։

Այս մասին հայտնում է BBC-ն։

Նշվում է, որ պայթյունից փլուզվել է կողքի հյուրատան տանիքը ու հյուրերը մնացել են փլատակների տակ։ Վնասվել է նաև հարակից հյուրանոցն ու մի շարք տներ։

Ըստ աղբյուրի՝ դեռ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ