Պայթյուն՝ Բաղդադում. կան զոհեր

Իրաքում մահապարտ ահաբեկիչը պայթյուն է իրականացրել՝ իրեն պայթեցնելով Բաղդադի շուկայում: Արդյունքում՝ զոհվել է 8 մարդ, ևս 10-ը՝ ստացել վնասվածքներ։ Հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը։

Նշվում է, որ քաղաքի այդ շրջանը հիմնականում բնակեցված է շիա մահմեդականներով։ Հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել։

Ամենաթարմ