fbpx
Գիտություն

Ջեֆ Բեզոսը ներկայացրել է ապագայում Լուսին ուղարկվելիք ապարատի նախատիպը

ABC հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Վաշինգտոնում անցկացվել է Լուսնի մակերևույթի վրա իջեցման համար նախատեսված տիեզերական ապարատի նախատիպի շնորհանդեսը՝ Amazon և Blue Origin ընկերությունների ղեկավար Ջեֆ Բեզոսի գլխավորությամբ։

«Եկել է ժամանակը վերադառնալու Լուսին, այս անգամ՝ մնալու համար», – հայտարարել է Բեզոսը։

Միլիարդատերը նշել է, որ ապարատի մշակումը կատարվել է 3 տարվա ընթացքում ու այն կկարողանա փափուկ վայրէջք կատարել Լուսնի մակերևույթին՝ ունենալով 3,6-ից մինչև 6,5 տոննա օգտակար բեռնավորում, այսինքն՝ այն կկարողանա իր վրա կրել նաև լուսնագնաց։

Ապարատը ստացել է Blue Moon անվանումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ