fbpx
Աշխարհ

Պայթյուն Ֆիլիպինների մզկիթներից մեկում․ կան զոհեր

Ֆիլիպինների Մինդանաո կղզում անհայտ անձը նռնակ է նետել մզկիթի ուղղությամբ։ Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ։ Այս մասին հայտնում է Rappler-ը՝ հղում անելով ոստիկանությանը։ Եվս մի քանի անձինք վնասվածքներ են ստացել։

Նշվում է, որ նետված նռնակը հայտնվել է մզկիթի ներսում։ Չարագործի նման արարքի դրդապատճառները հայտնի չեն։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆիլիպինների եկեղեցիներից մեկի մոտ որոտացած երկու պայթյունները 27 մարդու կյանք էին խլել։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր ԻՊ-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ