fbpx
Հասարակություն

Պայթյունից տուժած բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարաններով. Քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրառում է կատարել Facebook-ում: Քաղաքապետը հայտնում է, որ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած բնակիչներին կապահովվեն ժամանակավոր կացարաններով:


«Այսօր առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում նախնական տվյալներով գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, քառահարկ պանելային շենքը մասնակի փլուզվել է։

ԱԻՆ փրկարարական ծառայությունն այժմ որոնողա-փրկարարական աշխատանքներ է տանում։

Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել եմ պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։ Մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության եւ դրա հիման վրա՝ հետագայում վերականգնման հարցը։


Որոնողական  աշխատանքներից եւ հետաքննության ավարտից հետո տարածքը կմաքրվի»,-ասվում է գրառման մեջ։

https://www.facebook.com/HaykMarutyanMayor/posts/640398953270410

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ