Աշխարհ

Պայթյուններ ռուսական Բելգորոդում․ հրդեհ է բռնկվել զենքի պահեստում

Անցած գիշեր Ռուսաստանի սահմանամերձ հատվածներում պայթյուններ են որոտացել, ինչպես նաև ահազանգեր են եղել ՀՕՊ համակարգի աշխատանքի մասին։

Պայթյուններ են գրանցվել Բելգորոդ մարզում, որից հետո հրդեհ է բռնկվել Ստարայա Նելիդովկա գյուղի մոտ գտնվող զինամթերքի պահեստում։

Իսկ Կուրսկի նահանգապետը հայտնել է, որ գիշերվա ընթացքում աշխատել է ՀՕՊ համակարգը։ Նրա խոսքով՝ տուժածներ ու ավերածություններ չկան։

Բացի տվյալ դեպքերը, Վորոնեժից էլ հայտնել են, որ ՀՕՊ-ով փոքր չափերի հետախուզական անօդաչուներ են խոցել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ