Հայաստանը ներկայացնող թիավարները առաջիկայում կմեկնեն Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններին մասնակցելու։
Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ Իտալիայում մայիսի 18-ից 19-ը թիավարները կմասնակցեն Եվրոպայի պատանեկան առաջնությանը։
Ակադեմիական թիավարության հայ պատվիրակները միանգամից 2 միջազգային մրցաշարի մասնակցելու կմեկնեն, որոնցից մեկը կլինի հունիսին՝ Մոսկվայում, իսկ 2-րդի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։
Իսկ մեր 4 թիավարներն էլ հունիսի 28-ից 31-ը Հունգարիայում կմասնակցեն մինչև 23 տարեկանների Աշխարհի առաջնությանը։
