fbpx
Աշխարհ

Պայթյունների շարք Բանգկոկում. կան տուժածներ

7 պայթյուն է որոտացել Բանգկոկի կենտրոնական շրջաններում։ Այս մասին հայտնում է Nation TV հեռուստաալիքը։

Ըստ աղբյուրի` առայժմ հայտնի է միայն 2 տուժածի մասին։

Նշվում է, որ նախ որոտացել է երեք պայթյուն, որոնք եղել են Պրատու Նամ շրջանում տեղի ժամանակով 5:00-ին (Երևանի ժամանակով` 00:00-ին)։

Ինքնաշեն պայթուցիկը թաքնված է եղել չոր տերևների մեջ, որի հետևանքով քաղաքապետարանի 2 աշխատակից է տուժել։

Դրանց հաջորդել են ևս երկու պայթյուններ, որոնք արդեն եղել են մետրոյի «Չոգնոնսի» կայարանում տեղի ժամանակով 08:00-ին (Երևանի ժամանակով` 03:00-ին)։

Ռամ 9-րդ թագավորի անունը կրող փողոցի շրջանում, որտեղ գտնվում է կառավարական շենքերի համալիրը, որոտացել են վեցերորդ և յոթերորդ պայթյունները։

Վերեվ