ՓԾ նորանշանակ տնօրենի հրամանով՝ տեղակալների համակարգման ոլորտներն ընդլայնվել են

Հրապարակող՝

ՓԾ նորանշանակ տնօրենի հրամանով՝ տեղակալների համակարգման ոլորտներն ընդլայնվել են

Ամենադիտվածներ

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության նորանշանակ տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանն այսօր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ առաջին խորհրդակցությունն է անցկացրել:

ՓԾ տնօրենի հրամանով՝ վերանայվել և ընդլայնվել են տեղակալների համակարգման ոլորտները՝ աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու համար: Գնդապետ Գասպարյանը հանձնարարել է հետևողական լինել Երևանի և մարզային փրկարարական վարչությունների կողմից 2020 թվականի ընթացքում բնակչության պաշտպանության և քաղպաշտպանության ուղղություններում արձանագրված բացթողումների վերացման հարցում, սերտորեն համագործակցել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև շարունակել «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքների անցկացումը: Ա. Գասպարյանն ուշադրություն է հրավիրել նաև կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումների պատշաճ կազմակերպման ու իրականացման խնդիրներին:

Փրկարար ծառայության տնօրենը բոլորին կոչ է արել լինել կարգապահ և առավելագույն բարեխղճությամբ կատարել ծառայողական պարտականությունները:

Ամենաթարմ