«90 Day Fiancé» հեռուստաշոուի նախկին մասնակից Պեդրո Խիմենոն պաշտոնապես հայտարարել է Վալենտինա Մալագոնի հետ նշանադրության մասին։ «People» ամսագրի փոխանցմամբ՝ հունիսի 6-ին Հավայան կղզիների Օահու կղզու լողափերից մեկում Խիմենոն ամուսնության առաջարկություն է արել իր ընտրյալին։
Առաջարկության արարողությունը կազմակերպվել էր ռոմանտիկ միջավայրում՝ կարմիր վարդերի և մոմերի շրջանակում։ Խիմենոն նշել է, որ Վալենտինան իր կյանք է մտել որպես «օրհնություն», և որ ինքը վերջապես գտել է այն, ինչը ոչ թե պետք էր փնտրել, այլ պարզապես ճանաչել։
Վալենտինա Մալագոնը, ով մասնագիտությամբ հոգեբան է, հեռուստադիտողներին առաջին անգամ ներկայացվել է «90 Day: The Single Life» շոուի 5-րդ եթերաշրջանի «Tell-All» հատուկ թողարկման ժամանակ։ Ծրագրի ընթացքում նա պատմել է, որ ինքն է նախաձեռնել շփումը Խիմենոյի հետ՝ գրելով նրան սոցիալական ցանցերում։
Խիմենոյի համար այս իրադարձությունը նոր փուլ է նշանավորում անձնական կյանքում։ Նա հայտնի դարձավ «90 Day Fiancé»-ի 4-րդ եթերաշրջանում՝ Շանտել Էվերեթի հետ իր հարաբերությունների շնորհիվ։ Զույգի ամուսնալուծությունը, որը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսին, լայնորեն լուսաբանվել է «The Family Chantel» սփին-օֆֆում։ Ինչպես հայտնի է, Խիմենոյի նախկին կինը՝ Շանտելը, ևս անցյալ տարվա դեկտեմբերին հայտարարել էր իր նշանադրության մասին։

