ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրել է կառավարության 2018 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
ՊԵԿ նախագահն, անդրադառնալով նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների առավելություններին, նշել է, որ դրանք հնարավորություն ունեն հարկային հաշիվ դուրս գրել, կարդալ ՀԾՀ քարտերը, ծառայել որպես POS տերմինալ՝ այսինքն վճարումներ ընդունել պլաստիկ քարտերով:
Դավիթ Անանյանի խոսքով՝ իրենք նպատակ ունեն կանխիկ վճարումների շարժը տեղափոխել դեպի անկանխիկ առևտուր: