ՊԵԿ ուսումնական կենտրոնում Հայրենիքի պաշտպանների համար կազմակերպվել են դասընթացներ

Ամենադիտվածներ

ՊԵԿ ուսումնական կենտրոնում Հայրենիքի պաշտպանների համար կազմակերպվել են դասընթացներ

Հուլիսի 19-ին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ ՊԵԿ ուսումնական կենտրոնում Հայրենիքի պաշտպանների համար կազմակերպվել են դասընթացներ։

«Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում Հայրենիքի պաշտպանների համար մեկնարկել են դասընթացներ: Դեռևս ապրիլին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցի ժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել զինվորների համար անվճար դասընթացներ կազմակերպել՝ հետագայում ՊԵԿ-ում աշխատելու հեռանկարով: Իսկ մայիսին արդեն համագործակցության հուշագիր է կնքվել՝ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ի միջև:

Copyright © State Revenue Committee of RA
All rights reserved

Երկու կառույցների գործակցությամբ Հայրենիքի պաշտպանների սոցիալական ինտեգրման և զբաղվածության հարցերի լուծման ուղղված ևս մեկ կարևոր նախաձեռնություն կյանքի կոչվեց: Պետական եկամուտների կոմիտեում աշխատելու նպատակով շուրջ մեկ ամիս տևողությամբ ուսումնական կուրսի ընթացքում տղաները ձեռք կբերեն անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ՝ հարկային, մաքսային օրենսդրության և ընթացակարգերի վերաբերյալ:

ՊԵԿ ուսումնական կենտրոնը Հայրենիքի պաշտպանների համար ընդլայնել է նաև կրթական ծրագրերի ուղղվածությունը, ներառելով նաև հաշվապահական հաշվառում՝ գործարարների մոտ աշխատելու հնարավորությամբ: Մեկ ամսվա ընթացքում դասընթացի մասնակիցներին կմատուցվի գիտելքիների հիմնական շտեմարանը, որը լիարժեք կբավարարի բիզնես ոլորտում հաշվապահ աշխատելու համար:

​Հենաշարժողական դժվարություն ունեցող տղաների համար դասընթացները կազմակերպվում են առցանց:
Երեք ուղղությամբ անցկացվող ուսումնական ծրագրի ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր»,-ասվում է հաղորդագրության մեջ:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();