Կրթություն

ՊԵԿ-ը հեռավար ուսուցման մեխանիզմ է ներդրել

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է հեռավար ուսուցման մեխանիզմ` հարկային և մաքսային ծառայողների, ինչպես նաև հարկ վճարողների համար, հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նշվում է, որ ՊԵԿ ուսումնական կենտրոնը հեռավար դասընթացների կազմակերպման համար օգտագործում է skype for business արտոնագրված ծրագրային ապահովումը: Համավարակի տարածման պայմաններում հեռավար ռեժիմը լավագույն լուծումն է՝ ապահովելու ուսումնական պրոցեսի բնականոն ընթացքը:

Ուսումնական կենտրոնում կազմակերպված հեռավար դասընթացներին արդեն մասնակցել է ավելի քան 70 ունկնդիր:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ՊԵԿ ուսումնական կենտրոնը նախատեսում է համավարակի ավարտից հետո շարունակել դասընթացների հեռավար անցկացումը՝ մասնակցության հնարավորությունն ապահովելով հենց աշխատասենյակներից կամ լսարաններից:

Մարզերում գործող տնտեսվարողների համար ևս նախատեսվում է շարունակել հեռավար դասընթացները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ