հեռավար

  • Մարթինեզը շարունակելու է աջակցությունը հայկական օրակարգին

    Մարթինեզը շարունակելու է աջակցությունը հայկական օրակարգին

    Հունիսի 29-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հեռավար հանդիպում է ունեցել  քաղաքային խորհրդի նախագահ Նուրի Մարթինեզի հետ։ Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունը տեղեկացնում է, որ դեսպան Բայբուրդյանը Նուրի Մարթինեզին երախտագիտություն է հայտնել հայկական բանաձևերին իր ցուցաբերած դրական դիրքորոշման համար։ Գլխավոր հյուպատոսը գնահատանքի խոսք է ասել նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի…

  • Apple-ի աշխատակիցները չեն ցանկանում գրանսենյակներ վերադառնալ

    Apple-ի աշխատակիցները չեն ցանկանում գրանսենյակներ վերադառնալ

    Apple ընկերության մի շարք աշխատակիցներ դժգոհ են, որ պետք է սեպտեմբերից կիսով չափ անցնեն գրասենյակային աշխատանքին։ Այս մասին հայտնում է The Verge-ն։ Նրանք նամակ են հղել ընկերության ղեկավար Թիմ Կուկին՝ հայտնելով, որ նրանք դեմ են այդ տարբերակին, չեն ցանկանում շաբաթվա 3 օրն այցելել գրասենյակ և ցանկանում են աշխատել հեռավար։ Նամակում ասվում է նաև, որ Apple-ի…

  • Ամփոփվել են «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքները․ ԿԳՄՍՆ

    Ամփոփվել են «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքները․ ԿԳՄՍՆ

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքները, որոնց հիման վրա կպարգևատրվեն ծրագրերի հեղինակները: Ըստ այդմ՝ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել 33 ծրագիր: 1-ին տասնյակում տեղ են գտել հետևյալ ծրագրերը՝ «Արտակարգ իրավիճակներում աշակերտների ուսումնական գործընթացի շարունակականության ապահովումը. հեռավար դասընթացների ստեղծում», Գայանե Սիմոնյան, Լուսինե Ավագյան,…

  • Հեռավար կրթության հարթակներ, ռեսուրսներ

    Հեռավար կրթության հարթակներ, ռեսուրսներ

    Հանրակրթական ուսումնական հաստատություններում այսօրվանից ամբողջությամբ հեռավար գործում են ներհամայնքային տրանսպորտ ունեցող համայնքների 5-12-րդ դասարանները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի թիվ 09-Ն հրամանի համաձայն։ Հեռահաղորդակցության ոլորտի օպերատորների հետ համաձայնեցվել է կրթական մատչելի սակագին՝ հիմնական հարթակների անսահմանափակ օգտագործմամբ, հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը։ Ստորև ներկայացնում ենք հեռավար ուսուցման հիմնական հարթակները, ինչպես նաև համապատասխան ուղեցույցները,…

  • Մեկտեղել Արցախի մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցությունը

    Մեկտեղել Արցախի մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցությունը

    Մեկտեղել ջանքերը և առավել արդյունավետ դարձնել Արցախից ժամանած մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցությունը․ այս նպատակն էր հետապնդում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած առցանց քննարկումը՝ հասարակական կազմակերպությունների, զարգացման կենտրոնների, գրադարանների և այլ կառույցների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ։ Այս մասին…

  • Դատական նիստերը կարող են անցկացվել հեռավար. ԲԴԽ-ն որոշում է ընդունել

    Դատական նիստերը կարող են անցկացվել հեռավար. ԲԴԽ-ն որոշում է ընդունել

    Բարձրագույն դատական խորհուրդը կորոնավիրուսի պատճառով որոշում է ընդունել բոլոր դատարաններում տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգի ներդրման միջոցով, դատական նիստերի մեկնարկը հայտարարվելուն պես, դատավարության մասնակիցների համաձայնությամբ, դատական նիստերը էլեկտրոնային հավելվածների միջոցով հեռավար անցկացնելու մասին: «Հիմք ընդունելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 17-րդ հոդվածը, Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514-Ն որոշումը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք»…

  • ԱՆ-ն հորդորում է հնարավոր բոլոր դեպքերում աշխատանքն իրականացնել հեռավար

    ԱՆ-ն հորդորում է հնարավոր բոլոր դեպքերում աշխատանքն իրականացնել հեռավար

    ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է հնարավոր բոլոր դեպքերում աշխատանքն իրականացնել հեռավար եղանակով: «Վերջին օրերին Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կտրուկ աճ, ինչը չի կարող անհանգստություն չառաջացնել, քանի որ ռազմական դրության պայմաններում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կտրուկ աճը նշանակում է առողջապահական համակարգի համար հավելյալ ծանրաբեռնվածություն, մահճակալների պակաս, բուժաշխատողների գերծանրաբեռնվածություն։ Հաշվի առնելով առկա լարված համաճարակային իրավիճակը` կորոնավիրուսային…

  • 1280 ուսուցիչ և 2426 աշակերտ ուստարին կսկսի հեռավար․ ԿԳՄՍՆ

    1280 ուսուցիչ և 2426 աշակերտ ուստարին կսկսի հեռավար․ ԿԳՄՍՆ

    ՀՀ հանրակրթական դպրոցների` կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքով զարգացման բարձր ռիսկային խմբի 1280 ուսուցչի տրվել է աշխատանքի կազմակերպման ընտրության հնարավորություն, այդ թվում` համապատասխան պայմանների դեպքում հեռավար ձևաչափով աշխատելու տարբերակով, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Ըստ մարզերի թվերը բաշխվել են հետևյալ կերպ․ Երևան՝ 419, Գեղարքունիք՝ 126, Կոտայք՝ 111, Շիրակ՝ 106, Տավուշ՝ 101, Սյունիք՝ 99, Արագածոտն՝ 96,…

  • ՊԵԿ որոշ աշխատակիցներ երկամսյա վերապատրաստում են անցել

    ՊԵԿ որոշ աշխատակիցներ երկամսյա վերապատրաստում են անցել

    Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատակիցները մասնագիտական երկամսյա վերապատրաստում են անցել, հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Նշվում է, որ ՊԵԿ ուսումնական կենտրոնի աջակցությամբ հեռավար եղանակով կազմակերպված տեսական դասընթացին հաջորդել են գործնական պարապմունքները ՊԵԿ տարբեր ստորաբաժանումներում: Ըստ աղբյուրի՝ մոտ 50 մասնակից կատարելագործել է մասնագիտական հմտությունները և խորացրել…

  • Հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտները կլրացնեն դասերը. ԿԳՄՍՆ

    Հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտները կլրացնեն դասերը. ԿԳՄՍՆ

    ՀՀ ԿԳՄՍՆ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների համար օգոստոսի 3-20-ը կազմակերպում է խորհրդատվություններ և դասեր։ Դասընթացներին կարող են մասնակցել նաև այլ սովորողներ, որոնք ցանկանում են վերհիշել անցած ուսումնական տարվա նյութը։ Նախարարության և մարզպետարանների աջակցությամբ լուծում է տրվել հեռավար դասերին չմասնակցած աշակերտների ինտերնետ…

  • ՀՀ դեսպանները հեռավար դասախոսություններ են անցկացրել ԵՊՀ ուսանողների համար

    ՀՀ դեսպանները հեռավար դասախոսություններ են անցկացրել ԵՊՀ ուսանողների համար

    ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկանում ենք, որ ՀՀ դեսպանները հեռավար դասախոսություններ անցկացրեցին ԵՊՀ ուսանողների համար: «ԱԳՆ և ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջև հաստատված համագործակցության շրջանակներում հուլիսի 15-ից 31-ը անցկացվեց հեռավար ամառային դպրոց «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրի ներքո: Ամառային դպրոցի շրջանակներում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոսների համար դասախոսություններով հանդես եկան նաև…

  • ԿԳՄՍ նախարարը հաստատել է հեռավար կրթության կարգը

    ԿԳՄՍ նախարարը հաստատել է հեռավար կրթության կարգը

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը։ Հեռավար կրթությունն իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով: Հեռավար կրթություն կարող են կազմակերպել հանրակրթական հիմնական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա ունեցող ուսումնական հաստատությունները, ինչպես նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն ՊՈԱԿ-ում գործող հեռավար ուսուցման կենտրոնը`…

  • Վերադարձել եմ աշխատանքին և կյանք. Լևոն Արոնյան (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Վերադարձել եմ աշխատանքին և կյանք. Լևոն Արոնյան (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը գրառում է կատարել Facebook-ում և լուսանկարներ է հրապարակել: Շախմատիստը պատմել է, թե ինչպես է անցկացնում առօրյան կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված: «Վաղուց չէինք հանդիպել, բայց հիմա արդեն վերադարձել եմ աշխատանքին և կյանք։ Շատերիդ նման սովորել եմ աշխատել հեռավար։ Դա կատարյալ տարբերակ չէ, բայց կարող է շատ ժամանակ խնայել։ Մյուս նորությունն այն է,…

  • Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան մասնակցել է հեռավար քննարկման

    Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան մասնակցել է հեռավար քննարկման

    Հունիսի 17-ին կայացավ ՖԻԲԱ-Եվրոպայի կազմակերպած hեռավար 2-րդ քննարկումը, հայտնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ այն դասակարգման աղյուսակի 33 – 50-րդ տեղերը զբաղեցնող հավաքականների համար էր: Այդ շարքում է նաև մեր երկիրը։ Մասնակիցները ներկայացրին, թե այժմ իրենց համար ինչ իրավիճակ է ստեղծվել։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը եվրոպացի գործընկերներին հայտնեց, որ հայաստանյան…