ՊԵԿ-ը միջազգային առաքանուց 24 գրամից ավել «մեթամֆետամին» է հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հրապարակող՝

ՊԵԿ-ը միջազգային առաքանուց 24 գրամից ավել «մեթամֆետամին» է հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ հայտնաբերել են «ՀայՓոստ» ՓԲԸ-ի փոստի փոխանակման կենտրոնում իրականացրած մաքսային հսկողության արդյունքում ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից 24 գրամից ավելի ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված, որը թաքցված է եղել հիշյալ առաքանու մեջ գտնվող սպորտային բաճկոնի գրպանում:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Նշված դեպքով Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկվել են մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Մասնավորապես, «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում Երևանի «ՀայՓոստ» ՓԲ ընկերության սպասարկման կենտրոններից մեկում «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ առաքանին ստանալուց հետո բռնվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվել առաքանին ստացող ԱՄՆ քաղաքացի Կ.Գ-ն: Վերջինս, ՊԵԿ Քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է», – ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ամենաթարմ