fbpx
Աշխարհ

Պեկինի լողավազաններից մեկում գազանման քլորի արտահոսքի հետևանքով 61 մարդ է հոսպիտալացվել

Պեկինի հարավ-արևմուտքում գտնվող լողավազաններից մեկում գազանման քլորի արտահոսք է տեղի ունեցել, ինչի հետևանքով 61 մարդ է հոսպիտալացվել: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ Ֆանշան թաղամասում գտնվող «Ժույլայ» լողավազանում: Այցելուների մեծ մասը գլխապտույտ ու սրտխառնոց է ունեցել, ինչից անմիջապես հետո տեղական իշխանությունները տարհանել են բոլոր այցելուներին, իսկ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:

Այսօր առավոտյան դրությամբ հիվանդանոցներում է գտնվում 38 մարդ, 23-ը դուրս է գրվել:

Այժմ ստուգում է իրականացվում՝ արտահոսքի պատճառը պարզելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ