fbpx
Աշխարհ

Պեկինում գրեթե 200 «կեղծ» տաքսիների ոչնչացման ակցիա է տեղի ունեցել

Պեկինում անցկացվել է «կեղծ» տաքսիների ոչնչացման ցուցադրական ընդգրկուն ակցիա: Ինչպես հաղորդում է TACC գործակալությունը, օգոստոսի 27-ին տուգանային կայանատեղիներից մեկում շինարարական ծանր տեխնիկայի միջոցով ոչնչացվել է տարբեր մակնիշի 180 ավտոմոբիլ, որոնք ներկված էին տաքսամեքենաների ստանդարտ գույներով, որոնք սակայն մասնավոր վարորդների կողմից օգտագործվել են անօրինական փոխադրումների համար։

«Պեկինի տրանսպորտային մարմիններն այսուհետև էլ խիստ միջոցներ կձեռնարկեն սև ավտոմոբիլների, տաքսիների կլոնների նկատմամբ, որոնք կբռնագրավվեն, իսկ տերերը՝ կենթարկվեն պատիժների»,- նշված է նյութում:

Պեկինում գործում են բազմաթիվ տաքսահավաքակայաններ, որոնք ունեն պաշտոնական թույլատրագրեր, բոլոր ավտոմոբիլները պետք է ներկված լինեն սահմանված գույներով , իսկ վարորդները՝ կրեն համազգեստ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ