ՊԵԿ-ը պայքարում է իր աշխատակիցների արատավոր վարքագծի դեմ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հետևողական է համակարգի ներսում աշխատակիցների թույլ տված չարաշահումները հայտնաբերելու գործում։

Այս մասին նշվում է ՊԵԿ-ի տարածած պաշտոնական հաղորդագրությունում։

«ՊԵԿ-ը տնօրինում է անհրաժեշտ գործիքակազմ և ներուժ` վերհանելու սեփական աշխատակիցների ծառայողական թողտվությունները։

Կոմիտեի տարբեր ստորաբաժանումներից ստացված հանցագործության մասին հաղորդումների հիման վրա հենց ՊԵԿ-ում հարուցվել են քրեական գործեր, իսկ ծառայողների անմիջական ղեկավարների գրավոր զեկուցագրերի հիման վրա ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունում անցկացվել են ծառայողական քննություններ», – ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ամենաթարմ