2026-ից կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների նոր պայմանները

Հրապարակող՝

Ապակենտրոն պայքար կորոնավիրուսի դեմ․ Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

2026 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակառուներն ու նպաստառուները անկանխիկ գործարքների դեպքում կստանան մինչև 20 % հետվճար՝ գործող 12 %-ի փոխարեն։ Այս փոփոխությունը հնարավորություն կտա շահառուներին բարձրացնել իրենց կենսաթոշակները կամ նպաստները մինչև 10,000 դրամով՝ ներկայիս 6,000-ի փոխարեն։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նշում է, որ այս քայլը նպատակ ունի խթանել անկանխիկ վճարումների համակարգը և ապահովել ավելի մեծ ֆինանսական աջակցություն շահառուներին։

Նոյեմբեր ամսվա տվյալներով՝ ծրագրից արդեն օգտվում է 366 հազար 432 քաղաքացի։ Ծրագրի մեկնարկից ի վեր կենսաթոշակային քարտերով իրականացվել է շուրջ 327 մլրդ դրամի անկանխիկ գործարք, իսկ հետվճարի տեսքով շահառուներին վերադարձվել է շուրջ 30 մլրդ դրամ։ 2026 թվականի ապրիլի 1-ից բոլոր պետական նպաստների, այդ թվում՝ կենսաթոշակների և երեխայի ծննդով պայմանավորված նպաստների վճարումները կիրականացվեն միայն անկանխիկ եղանակով։ Ներկայումս կանխիկ վճարումներ ստանում է շահառուների 10 %-ից պակաս մասը՝ շուրջ 58 հազար քաղաքացի, որոնք նույնպես հնարավորություն կունենան օգտվել հետվճարի ծրագրից։

Ամենաթարմ