Պենտագոնի ղեկավարը ցանկություն է հայտնել հանդիպելու թուրք պաշտոնակցի հետ

Թուրքիայում Ինջիրլիքի ամերիկյան ռազմակայանի փակման հնարավորության մասին իմացել եմ թերթերից և ցանկանում եմ թուրք պաշտոնակցի հետ քննարկել, թե Անկարան որքան լուրջ է իր մտադրություններում։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է ամերիկացի զինվորականների համար փակել Ինջիրլիքի և Քյուրեջիքի ռազմակայաններն՝ ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների:

«Այդ հարցն ավելի վաղ չի դրվել իմ առջև: Առաջին անգամ ես այդ մասին իմացա թերթերից, այնպես որ ես պետք է խոսեմ պաշտպանության նախարարությունից իմ պաշտոնակցի հետ՝ հասկանալու համար, թե նրանք իրապես ինչ նկատի ունեին և թե որքան լրջորեն են նրանք տրամադրված»,-ասել է Պենտագոնի ղեկավարը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Ամենաթարմ