fbpx
Աշխարհ

Պենտագոնը շուրջ 1 մլրդ դոլար է հատկացրել Մեքսիկայի արգելապատի հատվածների կառուցման համար

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն ամերիկամեքսիկական սահմանին արգելապատի հատվածների կառուցման պարտավորագրեր է կնքել երկու մասնավոր ընկերությունների հետ: Ինչպես ասված է գերատեսչության՝ ապրիլի 9-ին հրապարակված մամուլի տեղեկագրում, գործարքների ընդհանուր գումարը կազմում է 976 միլիոն դոլար։

789 մլն դոլար գումարի պատավորագիրը գերատեսչությունը կնքել է Տեխասի նահանգից SLSCO ընկերության հետ, որը կզբաղվի Նյու Մեքսիկոյի նահանգում արգելափակոցի հատվածի կառուցմամբ: Երկրորդ պարտավորագիրը կնքվել է Մոնտանայի նահանգից Barnard Construction ֆիրմայի հետ՝ 187 միլիոն դոլար գումարով: Այդ ընկերությունն արգելապատի կառուցմամբ կզբաղվի Արիզոնայի նահանգում:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել սահմանին, որպեսզի այլ նպատակների համար նախատեսված 6,4 միլիարդ դոլարն օգտագործի սահմանին արգելապատի կառուցման համար՝ շրջանցելով Կոնգրեսը, որն ըստ Սահմանադրության պետք է հավանություն տա բյուջեի ցանկացած ծախսերի: Այդ քայլն արդեն վիճարկվել է դատարանում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ