fbpx
Աշխարհ

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է F-35A-ի կործանման փաստը

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հավաստել է, որ երկրի Ինքնապաշտպանության ուժերի հինգերորդ սերնդի F-35A ռմբակոծիչ-կործանիչը, որն ապրիլի 9-ին կորել էր ռադարների էկրաններից, Խաղաղ օվկիանոսն է ընկել Աոմորի հյուսիսային պրեֆեկտուրայի շրջանում: Ապրիլի 10-ին այս մասին լրագրողներին հայտարարել է պաշտպանական գերատեսչության ղեկավար Տակեսի Իվայան:

«Ցավոք, մենք ստիպված ենք խոստովանել, որ ինքնաթիռը կործանվել է Աոմորիի պրեֆեկտուրայից մոտավորապես 135 կիլոմետր հեռավորության վրա: Մենք պարզում ենք պատահարի պատճառները: Ինքնաթիռի օդաչուն առայժմ չի գտնվել. որոնումները շարունակվում են»,- ասել է նա: Նախարարի խոսքով` առավոտյան անկման վայրում գտել են ինքնաթիռի ֆյուզելաժի մի քանի բեկորներ:

Ապրիլի 9-ին Իվայան կարգադրել է ժամանակավորապես դադարեցնել F-35A ինքնաթիռների թռիչքները մինչև պատահարի պատճառների պարզումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ