fbpx
Աշխարհ

Պենտագոնը անհանգստացած է ռուսական S-400-ներ գնելու Հնդկաստանի մտադրությունից

ԱՄՆ Հնդկախաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավար, ծովակալ Ֆիլիպ Դևիդսոնը խնդիր է համարել Հնդկաստանի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը։ Այսպիսի հայտարարությամբ նա հանդես է եկել անվտանգության հարցերի՝ Ասփեն քաղաքում (Կոլորադոյի նահանգ) տեղի ունեցող ամենամյա համաժողովում: Այս մասին հայտնում է TACC-ը։

«Հնդկաստանն աշխարհում խոշոր գնորդ է և S-17 ռազմատրանսպորտային ինքնաթիռների խոշոր սեփականատեր՝ ԱՄՆ-ից բացի»,- նշել է Դևիդսոնը՝ ընդգծելով նաև, որ Հնդկաստանն ունի ամերիկյան P-8 Poseidon, C-130 Hercules ինքնաթիռներ, AH-64 Apache ուղղաթիռներ և ռազմատեխնիկայի այլ միավորներ։

«Դա օգնում է մոտեցնել մարտավարական դոկտրինները, և դա կնպաստի մեր հարաբերությունների զարգացմանը»,- ընդգծել է նա՝ պատասխանելով Վաշինգտոնի և Նյու Դելիի ռազմավարական գործընկերության զարգացման մասին հարցին։

«Անշուշտ, կա S-400-ների գնման հարցը, մենք երկխոսություն ենք վարում այդ առնչությամբ,- ընդգծել է Դևիդսոնը։

Նրա խոսքով՝ դա որոշակի խնդիր է առաջացնում, մենք շարունակում ենք երկխոսություն վարել այս առնչությամբ, բայց նրանք մտադիր են անել դա։ ԱՄՆ Հնդկախաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավարի խոսքով՝ ռուսական ԶՀՀ-ների գնումը շահավետ չէ Հնդկաստանի համար, որովհետև ամերիկյան համակարգը շատ ավելի լավ է դրսևորվում համատեղելիության և փոխարինելիության համատեքստում։

Նյու Դելին S-400 ԶՀՀ-ներ գնելու մտադրության մասին հայտարարել է դեռ 2015-ին։ S-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագիրը՝ 5,43 մլրդ դոլար արժողությամբ, ստորագրվել է 2018-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հնդկաստան կատարած այցի ժամանակ։ Դա առաջացրել է Վաշինգտոնի դժգոհությունը, որը սպառնում է պատժամիջոցներ կիրառել այն պետությունների դեմ, որոնք Ռուսաստանից գնում են զենք ու ռազմատեխնիկա։ Բայց Հնդկաստանը հայտարարում է, որ մտադիր չէ հրաժարվել ռուսական ԶՀՀ-ներից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ