Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը թույլատրել է ՊՆ բյուջեից 1 մլրդ դոլար օգտագործել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ ՊՆ կայքում։
Նման քայլը կոչված է աջակցելու Ներքին անվտանգության հարցերով նախարարությանը, սահմանային ու մաքսային ծառայություններին։
Նշվում է, որ հատկացված միջոցները կծախսվեն ԱՄՆ հարավային սահմանին մոտ 90 կմ երկարությամբ պատի հատվածի կառուցման, Արիզոնայի Յումա և Տեխասի Էլ-Պասո քաղաքների շրջանում լուսավորության ապահովման և ճանապարհների բարեկարգման վրա։