fbpx
Աշխարհ

Պենտագոնը քննարկում է Մերձավոր Արևելք լրացուցիչ զորքեր ուղարկելու հարցը

ԱՄՆ իշխանությունները Պենտագոնից խնդրել են մինչև 10 հազար զինվորական ուղարկել Մերձավոր Արևելք՝ իրանական հնարավոր սպառնալիքից պաշտպանվելու նպատակով: Այսօր արդեն ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը պետք է հայտնի իր որոշումը:

CNN-ի փոխանցմամբ՝ Մերձավոր Արևելքում զինվորականների ներկայությունն ավելացնելու առաջարկն ԱՄՆ իշխանություններն արել են ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության խնդրանքով:

Բացի տարածաշրջան զինվորականներ ուղարկելու հարցից, Սպիտակ տունը և Պենտագոնը քննարկելու են լրացուցիչ զենիթահրթիռային համակարգերի տեղակայման և Պարսից ծոցում ռազմանավերի թվի ավելացման հարցը:

Լրացուցիչ ուժերի շուրջ քննարկումները կապված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ստացած հետախուզական տվյալների հետ, համաձայն որոնց, ըստ ամերիկյան կողմի, Իրանը ծրագրում է հնարավոր հարձակում գործել ԱՄՆ ուժերի և տարածաշրջանում ամերիկյան շահերի դեմ:

Հիշեցնենք, որ Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունները վերջին շրջանում բավականին լարված են:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ