Եվրամիության անդամ երկրներում սկսվում են Եվրախորհրդարանի ընտրությունները, որին կմասնակցեն շուրջ 426 միլիոն ընտրող, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Մայիսի 23-ին ընտրություններ տեղի կունենան Մեծ Բրիտանիայում և Հոլանդիայում, մայիսի 24-ին՝ Իռլանդիայում և Չեխիայում, մայիսի 25-ին՝ Լատվիայում, Մալթայում և Սլովակիայում, իսկ Եվրամիության մնացած երկրներում ընտրությունները կանցկացվեն մայիսի 26-ին։
2019 թվականի եվրոպական ընտրություններին կմասնակցեն 28 երկրներ։

