Պերուի Ալհամբրա քաղաքի հյուրանոցի պատի փլուզման հետևանքով 15 մարդ է մահացել, հայտնում է «Ամերիկայի Ձայնը»:
Նշվում է, որ հունվարի 27-ին հյուրանոցում անցկացվում էր հարսանյաց արարողություն: 5 օր շարունակ քաղաքում քաղաքում անձրև էր տեղում, ինչը սողանքների էր հանգեցրել, որի հետևանքով էլ պատը փլուզվել է:
Փլուզման պահին հյուրանոցում մոտ 100 մարդ է եղել: