fbpx
Աշխարհ

Պերուում տուրիզմի վերականգնման նպատակով Մաչու Պիկչուում մուտք գործելը անվճար կդառնա

Պերուի կառավարությունը 2020թ. երկրորդ կիսամյակում Կուսկո հարավային դեպարտամենտում գտնվող ինկերի սրբավայր Մաչու Պիկչուում, ինչպես նաև հնագիտական այլ հուշարձանների տարածքում և բնական գոտիներում զբոսաշրջիկների մուտքն անվճար կդարձնի՝ տուրիզմի աշխուժացման նպատակով, որը տուժել է նոր կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Որպես տուրիզմի վերակտիվացման և տնտեսական զարգացման միջոցառումներ COVID-19-ի պատճառով առողջապահության ոլորտում արտակարգ իրադրության շրջանակում անվճար հասանելիություն է տրամադրվելու պետական ծառայողներին, երեխաներին, դեռահասներին և տարեցներին՝ առանց քաղաքացիությունը հաշվի առնելու, որոնք այցելում են հնագիտական հուշարձաններ, թանգարաններ, պատմական վայրեր և բնական տարածքներ, որոնք գտնվում են պետության ենթակայության տակ կամ պահպանվում են պետության կողմից»-, նշված է երկրի կառավարության հայտարարության մեջ:

Առանց մուտքավճարի ռեժիմը գործելու է 2020 թվականի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը, սակայն օբյեկտներին հասանելիությունն իրականացվելու է առողջության պահպանման նոր ուղեցույցներին հետևելով:

Բացի Մաչու Պիկչուից, հնագիտական հուշարձանների թվի մեջ են մտնում Իկա հարավային դեպարտամենտում Նասկայի երկրաչափական պատկերներն ու գեոգլիֆները, Չան Չան քաղաքը, որը դասվում է մինչկոլումբոսյան Չիմու մշակույթին և գտնվում է Լիբերտադ հյուսիսային դեպարտամենտում:

Բացի հնագիտության հուշարձաններից ազատ հասանելիություն կունենան Ամազոնիայի ազգային արգելոցներ Տամբոպատան, Պակայա Սամիրիան, Մանու ազգային արգելոցը և այլն:

Պերուում գրանցվել է COVID-19-ի 68 822 վարակի դեպք՝ ներառյալ 1961 մահ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ