Ժամանց

Ինչպես երաժիշտ-մոդելը վերահսկողության տակ վերցրեց իր իմիջը. Վալենտինան ստեղծեց սեփական կարիերան իր ուժերով

Վալենտինա Ցիտրինովիչը համարվում է self-made անձ. այս տերմինը թարգմանվում է, որպես մարդ, ով հաջողության է հասնում ինքնուրույն, պատասխան է տալիս միայն ինքն իրեն և իր կարիերան ստեղծում է 0-ից` սեփական ուժերով։

Այս մասին և ոչ միայն տեղեկացնում է vogue.com կայքը:

Փոփ աստղ լինելու համար պետք է ունակ և պատրաստ լինել փոփոխությունների, երբեմն այդ փոփոխությունները կարող են լինել ռադիկալ, երբեմն էլ վերաբերվեն ո՛չ միայն արտաքին տեսքին, այլև ստեղծագործելու ոճին, պահելաձևին և անգամ մտածելակերպին։

 

2016 թ.-ին երգչուհին ուներ պլատինե շեկ մազեր և  նրա ձայնը ուներ խորը փոփային հնչյուններ:

Այս չորս տարիների ընթացքում մեծ առաջընթաց է գրանցվում Վալենտինայի մոտ։ Նրա մազերի նոր՝ մուգ շագանակագույն երանգը, և երգերում նկատվող հնչունային փոփոխությունները արտացոլում են նրա լիովին նոր՝ ուժեղ և իրական ապրելակեպն ու մտածելակերպը:

https://youtu.be/a-ExwzgEy48

Վալենտինան կայացնում է բոլոր որոշումները ինքնուրույն՝ սկսած տեսահոլովակի նկարահանման վայրից մինչ շպարի հետ կապված տարբեր մանրուքներ։ Նա աշխատում է իր ընտանիքի անդամների հետ, ովքեր ևս շատ տաղանդավոր են, մասնավորապես իր քրոջ՝ Մարսելլայի հետ: Մարսելլան ռեժիսոր է և բոլոր տեսահոլովակները նա է նկարահանում։ Քույրերը իդեալական զույգ են, ովքեր միասնական ուժերով հասնում են այնպիսի բարձրունքների, որ պատկերացնել անգամ չէին կարող։

Իհարկե, երգչուհու ճանապարհը դեպի հաջողություն և ճանաչում չի եղել հարթ։ 2018 թ.-ի մասնակցությունը The Four մրցութային շոույում անհաջողությամբ ավարտվեց, բայց հենց այդ անհաջողությունը Վալենտինային  դարձրեց  ավելի ուժեղ, նպատակասլաց և ազատ՝ սովորեցնելով, որ անհաջողությունները պատճառ չեն հանձնվելու, այլ՝ առիթ ավելի համառ կերպով առաջ գնալու և հաղթանակելու։

 

 

Աննա Մարտիրոսյան

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ