fbpx
Քաղաքականություն

Պեսկովը հաստատել է ՀՀ վարչապետի մասնակցությունը Պետերբուրգի տնտեսական համաժողովին

Սպասվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին: Չորեքշաբթի՝ մայիսի 29-ին, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք սպասում ենք ՀՀ վարչապետին», – ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե օտարերկրյա առաջնորդներից, բացի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինից, ով է մասնակցելու ՊՄՏՀ-ին:

«Մնացածին  ես հիմա չեմ նշի, քանի որ դեռ վերջնական չի հաստատվել նրանց մասնակցությունը»,- հավելել է Պեսկովը:

ՊՄՏՀ-ն կանցկացվի հունիսի 6-ից 8-ը: Համաժողովի միջոցառումները միավորված են «Ձևավորելով կայուն զարգացման օրակարգը» կարգախոսով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ