fbpx
Իրավական

Ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողություն են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ նոյեմբերի 15-ին ոստիկանության Սևանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Սևանի կանխարգելիչ կենտրոնից գողություն են արել։

«Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 15-ը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պետական շինություն հանդիսացող տարածքի մուտքի դուռը և գողացել չհրկիզվող 2 պահարան, որոնց մեջ աշխատանքային փաստաթղթեր էին, հափշտակել էին հոսանքալարեր, ջահ, աթոռներ, 40 կգ քլոր, ջեռուցման 14 մարտկոց և այլն։

Ձեռնարկված միջոցառումներով քրեական հետախույզները պարզեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Սևան քաղաքի Շինարարների փողոցի 38-ամյա մի բնակիչ։

Հաղորդումից մեկ ժամ անց կասկածվողը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Սևանի բաժին և տվեց խոստովանական բացատրություն։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 38-ամյա տղամարդը գողոնի մի մասը վաճառել էր Գեղամավան գյուղի մետաղի ընդունման կետում, իսկ փաստաթղթերը ոչնչացրել էր:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ