Քաղաքականություն

ԱՄՆ պետդեպը կոչ է անում հարգել ընտրությունների արդյունքները

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարություն է տարածել՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ։

Նա նշել է, որ ԱՄՆ շնորհավորում է հայ ժողովրդին՝ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։  Նրա խոսքով՝ դիտորդական առաքելությունների գնահատականներով՝ չեն խախտվել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, ընտրապայքարում մասնակիցները հնարավորություն են ունեցել ազատ քարոզչություն անկացնել, ինչպես նաև դրական է ընթացել ձայների հաշվարկը։

Փրայսը կոչ է արել ընդունել ընտրությունների արդյունքներն ու դրանք բողոքարկել օրինական ճանապարհով և խուսափել քաղաքական հաշվեհարդարներից, քանի որ Հայաստանը շարունակում է ընթանալ դեպի ինքնիշխան, ժողովրդավար, խաղաղ և բարեկեցիկ ապագա։

Նշվում է, որ ԱՄՆ-ն հույս ունի համագործակցել նոր կառավարության հետ՝ երկկողմ հարաբերությունների ու համագործակցության զարգացման համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ