Զինված Ուժեր

Պետդումայում բարձրացրել ենք ՀԱՊԿ անդամ երկրի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը․ Մելքումյան

ՀՀ ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստում բարձրացրել են ՀԱՊԿ անդամ երկրի կողմից Ադրբեջանին կոնկրետ տեսակի զենքեր վաճառելու հարցը։

Այս մասին ասուլիսում հայտնել է հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

«Հստակ բարձրացրել ենք ՀԱՊԿ-ի շրջանակներում անդամ մեկ երկրից ոչ անդամ մեկ այլ երկրին ստրատեգիական, հարձակողական նշանակության, կործանիչ զենքերի լայնավածավալ մատակարարման հարցը: Որևէ բացասական արձագանք չի եղել առ այն, որ ապագա ՀԱՊԿ-ի նիստում, որ տեղի կունենա Երևանում, պետք է ձևաչափ մշակվի՝ որոշակի սահմանափակումներ իրականացնելու համար»,- ասել է Մելքումյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ