Պետերբուրգում տղամարդը կրակել է մանկապարտեզի վրա. կա տուժած

Ամենադիտվածներ

Պետերբուրգում ոստիկանները տղամարդու են ձերբակալել, որը կրակոցներ է արձակել մանկապարտեզի մերձակայքում, ինչի հետևանքով մարդ է տուժել։ Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հայտնում է ՆԳՆ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի գլխավոր վարչությունը։

«Սեպտեմբերի 4-ին Կրասնոգվարդեյսկի շրջանից ոստիկանություն հաղորդում է ստացվել Իրինովսկի պողոտայի վրա գտնվող մանկապարտեզի պատուհանների վրա կրակելու մասին: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները: Իրինովսկի պողոտայի 17 շենքի մուտքում ձերբակալվել է 1980 թվականի ծնված տղամարդը: Նա խուլիգանական դրդումներով պնևմատիկ հրացանից կրակել է իր բնակարանի պատուհանների վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կրակոցների հետևանքով տուժել է մանկապարտեզի տարածքում եղած 1976 թվականի ծնված տղամարդ:

Չարագործը տուգանվել է, քրեական գործ է հարուցվել խուլիգանության փաստով:

Ամենաթարմ