Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ օրեր առաջ գործուղվել է Մոսկվա, այնուհետև՝ ԱՄՆ մի շարք քաղաքներ՝ տարբեր ծրագրերի շուրջ հանդիպումներ, քննարկումներ ու բանակցություններ ունենալու նպատակով։
- Արտակ Բեգլարյանը հանդիպել է Մոսկվայում հայկական ու ռուսական շրջանակների հետ
- Մեր հակառակորդ հարևանները պատրաստվում են տարբեր սցենարների իրագործմանը․ Հայրապետյան
«Առաջիկա ժամանակաշրջանում պարբերաբար կտեղեկացնենք հրապարակման ենթակա արդյունքների մասին:
Բացի դրանից, զուգահեռաբար ու հեռավար կերպով իրականացնում եմ իմ աշխատանքային պարտականությունները՝ հատկապես հրատապ ու առաջնահերթ խնդիրների կարգավորման ուղղությամբ», – գրել է Բեգլարյանը:
