fbpx
Քաղաքականություն

Ու պետք չի հարմար ռակուրսներից արած նկարները դեմ տալով ինչ-որ բաներ պնդել․ Իոաննիսյանը՝ երեկվա ցույցի մասին

Ioannisyan

Ընդդիմության երեկվա ամփոփիչ ցույցի պիկին եղել է 5600 մարդ։ Անհատական հաշվարկով է արվել, ցանկացողները կարող են «Իրազեկ քաղաքացիների միավորման» կայքում մտնեն, բեռնեն հաշված ֆայլերը և ստուգեն։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Ստուգելը շատ հեշտ է և դրա ինստրուկցիան ևս կա կայքում։ Մտեք, ստուգեք, որ ճիշտ ենք հաշվել և եթե 10 տոկոսից ավել սխալ գտնեք` մենք հրապարակով ներողություն կխնդրենք և այլևս երբեք ցույցերի քանակ չենք հաշվի։

Ու պետք չի հարմար ռակուրսներից արած նկարները դեմ տալով ինչ-որ բաներ պնդել։ Մարդկանց նույն քանակը տարբեր անկյուններից կարող է և եղածից ավել թվալ և պակաս թվալ։

Մեր հաշվարկը տպավորությամբ կամ աչքաչափով չի, մեկ առ մեկ հաշված է, բոլոր մարդկանց վրա հերթական համար է դրված ու այդ ամենը կա կայքում: Եթե սխալ հաշվեինք` մեզ վաղուց կբռնեին դրա վրա»,- գրել է նա ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ