fbpx
Հասարակություն

Պետք է հասարակությունը ցանկանա․ Սուքիասյանը՝ Հիսուսի արձանը կառուցելու Ծառուկյանի որոշման մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման համար մրցույթ հայտարարելու մասին։ Բուն արձանը պետք է ունենա 33 մետր բարձրություն, որը խորհրդանշելու է Հիսուսի երկրային կյանքի տարիների տևողությունը, իսկ պատվանդանի հետ միասին այն կարող է լինել շատ ավելի բարձր։

Այս մտադրությունը բավականին տարաբևեռ քննարկումներ գեներացրեց տվեց հասարակության շրջանում։

Հարցին այսօր ԱԺ-ում անդրադարձավ նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Նա նշեց, որ արձանի կառուցման պահանջը պետք է հասունանա հասարակության շրջանում ու հասարակության ցանկությունն ավելի ճիշտ մոտեցում է։

Նրա խոսքով՝ որոշումները պետական են լինում, բայց կայացվում են սոցիոլոգիական հարցումների հիման վրա, թե ինչպես այն կընդունի հասարակությունը։

Հավելենք նաև, որ Ծառուկյանը ցանկություն է հայտնել արձանի կառուցումը սկսել արդեն այս տարվա ընթացքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ