fbpx
Քաղաքականություն

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը պետք է չեղարկել

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեղարկված է, քանի որ Ադրբեջանը հայկական կողմին չի վերադարձրել ռազմագերիներին և այլ պատճառներով պատանդ պահվող քաղաքացիներին, բազմաթիվ անգամներ խախտել է հրադադարի ռեժիմը հարվածներ հասցնելով Լեռնային Ղարաբարին՝ սպանելով, գերեվարելով և Արցախի Հանրապետության քաղաքացիներին, չապահովելով տրանսպորտային միջոցների անվտանգությունը:

Ռուսական կողմը չի ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը, չի տեղակայվել նոյեմբերի 9-ի հայտարարությունն ուժի մեջ մտած պահին համապատասան Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով և չի կատարել որպես խաղաղապահ իր առաքելությունը՝ չկանխելով Արցախի քաղաքացիների կյանքի վտանգի սպառնալիքները, չի ապահովել հրադադարի ռեժիմը, չի կանխարգելել բախումները, հողազավթումները: Ավելին՝ համատեղ խաթարել են Լաչինի միջանցքի կարգավիճակը:

Արդբեջանը, չսահմանափակվելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը չկատարելով, հարձակվել է Հայաստանի Հանրապետության վրա և կարճատև պատերազմի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության հետ՝ օկուպացնելով ՀՀ ինքնիշխան տարածքները:
Հայաստանի Հանրապետությունն ամբողջապես իրավասու է հայտարարել, որ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն առ ոչինչ է, այդ թվում և որևէ միջանցքի կամ ճանապարհի ապաշրջափակումը:

Azat.tv մեդիանախաձեռնության հիմնադիր 

Նարեկ Այվազյան

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ