fbpx
Սպորտ

Պետք է չնայենք Ռեալի գրանցած արդյունքներին. Սետյեն

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոսել է «Աթլետիկի» դեմ կայացած հանդիպման արդյունքի մասին (1:0):

Մարզիչը հայտնել է, որ առաջին խաղակեսում անուշադիր էին գործում և մրցակցին շատ ազատ տարածություններ էին թողնում:

«Ֆատիի և Ռակիտիչի մուտքը խաղադաշտ փոխեց հանդիպման ընթացքը: Մրցակիցը քիչ ազատ գոտիներ էր թողնում, ինչը մեծ խնդիրներ էր առաջացնում մեր հարձակման գծի ֆուտբոլիստների համար:

Հաղթեցինք բավալան ուժեղ մրցակցի: Հիմա պետք է մտածենք հաջորդ հանդիպումների մասին և չնայենք «Ռեալի» գրանցած արդյունքներին»,- ասել է Սետյենը:

Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ