Եթե հնարավոր չլինի մեղմել, հարթեցնել կորոնավիրուսի տարածման կորը՝ ջարդելով աճի տեմպը, ապա Կառավարությունը ստիպված է լինելու դիմել բանակի օգնությանը, որպեսզի խիստ հսկողության տակ պահի ու կարգավորի մեր քաղաքացիների տեղաշարժը և պարետատան որոշումների գործածումը։
Իհարկե, հուսանք, որ նման սուղ միջոցների չենք անցնի և մեր ոստիկանությունը կկարողանա իր ուժերով կազմակերպել իրավիճակի կառավարումը։
Այսօրվա միջոցառումները համարում եմ մի քանի ամիս ուշացած, եթե անկեղծ ասեմ, բայց անասելի անհրաժեշտ, ու չեմ զարմանում այն թույլիկ ցուցումներից, որ նախկինում կար։ Հավանաբար, իրենց համար ուներ տրամաբանություն, բայց ներկայիս իրավիճակի վատթարացումը խոսում է սխալների մասին, որին միայն ապագայում է հարկավոր անդրադառնալ։
Ինչքան որ հուսադրված ենք մեր գիտակից քաղաքացիների վարքով, նույնքան էլ՝ ուղիղ համեմատական, անհույս է սերիալային և վհուկային «կայֆերով ապրող» զանգվածի տրամաբանությունը և հավատն առ կորոնավիրուսի գոյություն չունենալը, ժխտելը և դիմադրելը առողջապահական ցուցումներին։
Նախկինները այդ մասսայով էին ամեն բան չափում, և նույն սխալը չի կարելի թույլ տալ հիմա, բայց և պետք է հաշվի առնել, որ այդ զանգվածը շատ է ու մեծ, որին ուղղորդելու համար կարելի է դիտարկել ոչ միայն պատժիչ գործողություններն ու տուգանքները, այլ նաև սպառողական վարքի ու նաև հայկական նիստուկացի դրսևորումները, որը լայնածավալ օգուտ կբերի կանխարգելման գործում։
Նարեկ Այվազյան
https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/4114119431933253
