fbpx
Կառավարություն

Բնապահպանության նախարար․ «Պետք է հաշվարկել գյուղացիների ծախսած ջրի քանակը»

Հայաստանում հող մշակողների համար ծախսած ջրի քանակ չի հաշվարկվում։ Որպեսզի հնարավոր լինի պարզել՝ որքան ջուր է անհրաժեշտ գյուղատնտեսական աշխատանքների համար, պետք է իրականացնել գյուղացիների ծախսած ջրի հաշվարկ։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։

Նախարարին հարցրին՝ ինչ է արվում, որ այս տարի նույնպես իշխանությունները ստիպված չլինեն Սևանից բաց թողնել նախատեսվածից ավելի շատ ջուր։

«Այս ամառ այն 170 միլիոնը (խորանարդ մետր ջուրը), որն օրենքով նախատեսված է, նախանշան չկա, որ դրանից ավելի պետք է վերցնենք։ Կախված է նրանից, թե ջրային համակարգն ինչպիսի ջրապահանջարկ կներկայացնի»,- ասաց նախարարը և բացատրեց, որ այս ջրամբարներում ջրի մակարդակը համեմատելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, բայց այս տարի դեռ չի սկսվել հալոցքը, չեն սկսել վարարումները, և երբ դրանք սկսվեն, ջրի պաշարն էականորեն կավելանա։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ